Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.06.2026 | 00:04

Ով Տեր,
Ամենակալ Աստվա՛ծ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հայրը։
Աներևույթ Աջդ երկարիր և օրհնիր հավատացյալներին և իրենց աշխատանքը հաջողիր։
Տե՛ր,
Դու Ինքդ պարիսպ եղիր ու պաշտպանիր նրանց իրենց օջախների մեջ։
Եվ Քրիստոսի հետ Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ միասին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4427

Մեկնաբանություններ